Դաշնակահար Տիգրան Համասյանը Երևանում հանդես է գալու մենահամերգով: Համերգը կայանալու է մարտի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասինLife.panorama.am-ին հայտնեց համերգի կազմակերպիչ «TM պրոդաքշն» ընկերության ղեկավար Թովմաս Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ Երևանում ելույթ ունենալու առաջարկությունն իրենք են արել, իսկ համերգի ծրագիրը կազմել է հենց Տ. Համասյանը:
Թ. Մարտիրոսյանն ասաց, որ մենահամերգի ընթացքում հնչելու են նաև շարականներ, լինելու են մի քանի պրեմիերաներ: