Ladynews.am-ը գրում է.
Կպչուն պիտակը պարզ և հարմար միջոց է արագ կերպով անսովոր մանիկյուր ունենալու համար:
Եթե տիրապետեք պիտակը կպցնելու հմտությանը, Ձեր եղունգերը միշտ յուրահատուկ տեսք կունենան:
1.Նախապատրաստեք եղունգները. քսեք մանիկյուրը՝ եղունգներին տալով ցանկալի ձև: Դրանից հետո կարևոր է փակցվելիք ներդաշնակ պիտակի ընտրությունը:
2.Ընտրեք համապատասխան չափով պիտակը և դրեք այն եղունգների վրա:
3.Մատով սեղմեք պիտակները՝ դրանք պետք է ամուր նստեն եղունգների վրա:
4. Ծալեք պիտակի ավելորդ մասը և հեռացրեք այն եղունգների համար նախատեսված խարտոցով:
5.Ամրացրեք պիտակը եղունգների համար նախատեսված թափանցիկ լաքով: