Life.panorama.am-ը գրում է.

 

Աննա Սեդակովան համացանցի իր անձնական էջերում փոխել է կարգավիճակը: Երգչուհին այս առնչությամբ երկրպագուներին պատմել է, որ թեև սա մանրուք է, բայց իրականում մեծ նշանակություն ունի իր համար: Չնայած Սեդակովան դեռ մանրամասնություններ չի ներկայացրել կամ սիրային հարաբերությունների հեռանկարների մասին խոսել, բայց նրա համացանցային կյանքից արդեն իսկ պարզ է դառնում, որ երջանիկ է և գոհ իր նոր սիրային հարաբերություններից:

Ընդհանրապես Սեդակովան շատ է սիրում կիսվել իր երկրպագուների հետ, նա նույնիսկ խոստավանել է, որ շատ դժվար պահեր հենց երկպագուներն են օգնել, որպեսզի ինքը հաղթահարի ու նորից շարունակի ապրել: 
 
Սեդակովան դեռ չի բացահայտել իր նոր սիրեցյալի անունը, սակայն հայտնի է, որ վերջերս նա շքեղ նվեր էր մատուցել երգչուհուն` նվիրելով փոքրիկ փափուկ արջուկներից կազմված փունջ: