Life.panorama.am-ը գրում է.

 

Իսպանացի հոգեբանները պարզել են, որ գեղեցիկ կնոջ հետ զրույցը տղամարդկանց համար իսկական փորձություն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ գեղեցիկ կնոջ հետ 5 րոպեանոց զրույցն իսկական սթրես է տղամարդու օրգանիզմի համար: Ինչպես նաև' դա կարող է տղամարդու մոտ վատ տրամադրությնա նպատճառ դառնալ:

Հոգեբանները պարզել են, որ գեղեցիկ կնոջ հետ զրույցի ընթացքում տղամարդու օրգանիզմում արտադրվող ադրենալինն իր քանակությամբ հավասար է օդապարիկով թրջելու ժամանակ արտադրվող ադրենալինի քանակին: Բացի այդ' տղամարդիկ, որոնք երկար ժամանակ շփվում են գեղեցիկ կանանց հետ հակված են խրոնիկ սթրեսային վիճակի: