Life.panorama.am-ը գրում է.
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան-Դիեգոյի համալսարանի գիտնականնները պնդում են, որ գլոբալ տաքացման արդյունքում ոչ միայն արկտիկական սառույցներ են հալվում, այլ նաեւ մթնում է Երկիր մոլորակի մակերեւույթը:
Ըստ գիտնականների, արեւի լույսը անդրադարձնելու մեր մոլորակի ունակություը պայմանավորված է գլոբալ տաքացմամբ' որքան քիչ է սառույցը, այնքան շատ են ջուրն ու հողը:
Գիտնականներն համեմատել են NASA-ի արբանյակներից 1979 եւ 2011 թվականներին ստացած լուսանկարները: Պարզվել է, որ հավերժական սառույցների քանակը նվազել է 40 տոկոսով:
Հայտնի է, որ գլոբալ տաքացման հիմնական պատճառը արտանետված գազերի անթույլատրելի մեծ ծալավն է: