Սյուզան Մարգարյանի աշխատանքային գրաֆիկն այս օրերին բավական խիտ է: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ փետրվարի 22-ին եւ 23-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում ելույթ կունենա “Կրկին երգում է 70-ականների Երեւանը” խորագրով համերգին, իսկ մարտին նվագախմբի եւ մյուս արտիստների հետ հանդես կգա նաեւ Միացյալ Նահանգներում:
Երգչուհին փորձերին զուգահեռ տեսահոլովակ է նկարահանում Կոնստանտին Օրբելյանի երաժշտությամբ եւ Ռոբերտ Ռոժդեստվենսկու խոսքերով իր նորերգի հիման վրա, որը նվիրված է հայոց բանակի հերոսներին.“Բացի այդ, պատրաստվում եմ ձայնագրել Սիրուշոյի հեղինակային երգերից մեկը, որն այժմ գործիքավորման փուլում է”:
Շարունակությունը՝ այստեղ: