«ВИА-Гра» խմբի շիկահեր ներկայացուցիչը՝ Էրիկա Գերցեգը, զարմացրել է երկրպագուներին՝ հրապարակելով լուսանկար փոքրիկ երեխայի հետ, ով էլ նրա նորածին բալիկն է: Նա լուսանկարը տեղադրել է և գրել.
«Ամենամեծ հրաշքը երեխան է, շատ եմ սիրում այս փոքրիկ հրեշտակին, սա երջանկություն է»: