Life.panorama.am-ը գրում է.
Բաղադրությունը՝
Հավի կրծքամիս - 2 կտոր
Սնկով սոուս (գալինա բլանկա) -1 տուփ
Կաթ - 220 մլ
Ձու -1 հատ
Պաքսիմատ
Ձեթ-տապակելու համար
Համեմունքներ
Պատրաստման եղանակը՝
Կրծքամիսը մաշկազերծել, աղով, պղպեղով համեմել: Ձուն հարել և դրա մեջ դնել հավի կրծքամիսը: Ապա հավի կրծքամիսը թաթախել պաքսիմատի մեջ:
Հավի կրծքամիսը դնել ձեթով տաքացրած թավայի մեջ և երկու կողմերով տապակել:
Սառը կաթի մեջ լցնել սնկով սոուս (գալինա բլանկա), ապա դնել կրակին մինչև եռա ու պինդ զանգված դառնա: Այն նախատեսված է երկու անձի համար: Ապա հավի կրծքամսի վրա լցնել սնկով սոուսը: