Արծրուն Խանգելդյանին  հասարակությունը ճանաչում է տարբեր նախագծերից, վերջին անգամ երգիչը մասնակցել է «Հայաստանի ձայնը» նախագծին, որի ժամանակ ընդգրկվել էր Շուշան Պետրոսյանի խմբում: Երգիչը ներկայանում է տարբեր նախագծերում, սակայն ստեղծագործական նորություններ այդպես էլ չի ունենում:

 

 

ESem.am-ը զրուցել է Արծրունի հետ ու պարզել, որ առաջիկայում նա նոր երգ կթողարկի: «Այս երգը նախատեսում էի ներկայացնել «Եվրատեսիլ 2010»-ի նախընտրական փուլում, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Երգը կոչվում է “Perfect lady”, սակայն որոշակի փոփոխությունների եմ ենթարկել և, հնարավոր է, անունը փոխեմ: Երգը հայերեն և անգլերեն է: Նոր տարբերակի հեղինակը ես եմ: Շուտով պատրաստ կլինի, հնարավոր է, նաև տեսահոլովակ նկարահանեմ սրա հիման վրա»,- նշեց երգիչը:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: