2014 թ-ին Առաջին ալիքի հաղորդումների թիվը մեկով ավելացել է: «Մեր մեջ ասած», այսպես է կոչվում նոր ժամանցային հեռուստածրագիրը:
Այսուհետև երկուշաբթիից ուրբաթ ժամը 18:20-ին եթերում են չորս գեղեցիկ ու խելացի կանայք՝ դերասանուհի Իրինա Դանիելյանը, հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը, դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը և դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:
Մեր մեջ ասած, նրանք զրուցելու են կյանքում տեղի ունեցող բազմաթիվ հետաքրքիր երևույթների և խնդիրների մասին հենց կնոջ տեսանկյունից, այս նախագծի գլխավոր թեման լինելու է կինը: Հաղորդման պրոդյուսեր և հաղորդավար Արևիկ Ուդումյանը, ArmStar.am-ի խոսելով մտահղացման մասին, նշեց.
«Հեռուստածրագրի գաղափարը եղել է Հանրային հեռուստաընկերությանը, և երբ արդեն որոշվեց հաղորդման վերջնական ձևաչափը, մենք ամբողջ ստեղծագործական խմբով սկսեցինք աշխատել սցենարի, հաղորդման անվանման և մնացածի վրա:
Տարբեր տարիքի, տարբեր տեսակի, բայց ինչ-որ հարցում նաև նմանություններ ունեցող կանայք վարում են ամենօրյա ծրագիր, որը որոշ չափով կանանց համար է, բայց նաև շատ կարևոր է տղամարդ հեռուստադիտողների համար»,- ասաց Արևիկ Ուդումյանը` հավելելով, որ ամեն դեպքում չորս կանայք կնոջ տեսանկյունից ավելի շատ են զրուցելու և մեկնաբանելու:
Արևիկի խոսքով` հաղորդավարներից յուրաքանչյուրն ունենալու է որոշակի ուղղվածություն և անդրադառնալու է տվյալ թեմային՝ ելնելով իր մասնագիտական հմտություններից և կենսափորձից: Այս ամենի հետ մեկտեղ, նախագիծն ունենալու է թեթև ժամանցային բնույթ, որը հաճելի կլինի դիտել ոչ միայն կանանց, այլև բոլորին:
Ներկայացվելու է կյանքն, ինչպես, որ կա: Հորինված պատմություններ և ուրիշների խնդիրների հիման վրա վարկանիշ հավաքող տեսանյութեր չեն լինելու:
Շարունակությունը' այստեղ: