Երգիչներ Արամոյի և Էմմա Պետրոսյանի որդուն` Ավո Գևորգյանին, հասարակությունը հիշում է դեռ մանկուց, երբ տարբեր հեռուստահաղորդումների, նախագծերի շրջանակներում նա ներկայանում էր ծնողների հետ: Այժմ Ավոն սովորում է Գերմանիայի Էսսեն քաղաքի Արվեստի բարձրագույն համալսարանի երրորդ կուրսում` որպես ջութակահար: Ուսում ստանալուն զուգահեռ նա պարբերաբար մասնակցում է համերգների, փառատոնների, համագործակցում է տարբեր նվագախմբերի հետ: «Այնպիսի ընտանիքում եմ ծնվել, որ ակամայից կարծես որոշված լիներ արվեստի բնագավառում լինելս: Այդպես եմ ցանկացել նաև ես. ընտրեցի ջութակ, որովհետև այն ամենագեղեցիկ, անկրկնելի, անթերի, միևնույն ժամանակ, ամենաբարդ երաժշտական գործիքն է»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Ավոն:

 

 

Թեև շատերի համար անսպասելի էր, Ավոն այժմ զբաղվում է նաև ռեփով և ընդգրկվել է “3.33” խմբում, որն, ի վերջո, դարձավ լիարժեք «3» :) Հասարակության մեջ ռեփերները տպավորված են որպես փողոցային մշակույթի կրողներ, ըստ Ավոյի, միշտ չէ, որ այդպես է: «Հնարավոր է նաև հակառակը: Կան հիփ-հոփ կատարողներ, ովքեր այդպիսին չեն: Իմ կարծիքով` կոշտությունն ավելի շատ գալիս է մարդուց, քան զբաղմունքից. ռեփեր կամ ջութակահար լինելն էական չէ: “3.33”-ում չկա այդ կոշտությունը, կոպտությունը, նեգատիվը,- ասաց նա ու հավելեց, որ որպես ջութակահար հնարավոր է նորամուծություններ անի խմբում: -“3.33”-ի երաժշտական մասը միշտ շատ հետաքրքիր և տարբերվող է եղել»:

 

Շարունակությունը` այստեղ: