
Այդին Դավուդին երեկ` փետրվարի 14-ին, հրապարակայնորեն սեր է խոստովանել Ալին Գոյանին: Սիրո տոների առթիվ ռոք-երգիչը, որը հանրությանն առավել հայտնի է “Հայաստանի ձայնը” նախագծի առաջին եթերաշրջանին մասնակցությամբ, երեւանյան ակումբներից մեկում համերգ էր կազմակերպել, որի ժամանակ առաջին անգամ բարձրաձայնել է իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին, BRAVO.am-ն էլ ֆիքսել է երեկոյի սիրառատ պահերը:):
Ահա այսպիսին էր Այդինի սիրո խոստովանությունը.“Ուզում եմ փառք տալ Աստծուն, որ նա սեր է, ուզում եմ շնորհակալություն ասել ծնողներիս, որ ինձ խորհուրդ տվեցին 2005-ին գալ Հայաստան: Շնորհակալ եմ 1983-ի օգոստոսի 7-ին, որ նա կա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ստուդիային, որտեղ 2010-ի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ մեր առաջին հանդիպումը, երբ պետք է միասին դուետ երգեինք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոմիտասին, որ նա եղել է ու ստեղծել մի երգ, որը կոչվում է “Դլե յաման”: Շնորհակալ եմ նրա ծնողներին, որ ժամանակին ամուսնացել են, եւ ծնվել է նա: Երեք տարի մենք եղել ենք կոլեգաներ, միասին երգել ենք: Ուզում եմ ձեզ ծանոթացնել այն միակի հետ, ում սիրում, փառաբանում ու պաշտում եմ: Թե ով է իմ աստվածը, ուշադրություն էկրանին…”:
Շարունակությունը՝ այստեղ: