Թամար Կապրիելյան. Ամերիկահայ երգչուհի, երգահան, դաշնակահար և երաժիշտ Թամար Կապրիելյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 28-ին: 2010 թ. թողարկվեց երգչուհու առաջին «Sinner or a Saint» ալբոմը։ 2011 թ. դուրս եկավ նրա առաջին «New Day» (Նոր Օր) սինգլը, իսկ 2012 թ. հունիսի 19-ին թողարկվեց «California» մինիալբոմը, որը նրան մեծ հռչակ բերեց։

 

Դայան ՍանդսՄոդել, երգահան, երգչուհի, հաղորդավարուհի Դայան Սանդս ծնվել է 1984 թ.-ի մայիսի 14-ին ԱՄՆ-ում: 2005-ին Դայանը «France 3 TV»-ով սկսել է վարել «Scooby Gang» երիտասարդական հաղորդումը, ինչն աղջկան ճանաչում է բերել Ֆրանսիայում: Նա նկարահանվել է Պատրիսիա Կաասի, Mauss-ի, Դևիդ Էսպոսիտոյի և այլոց տեսահոլովակներում, ինչպես նաև հանդես եկել «Hugo Boss»-ի, «IWC»-ի, «Daniel Hechter»-ի, «Axe»-ի, «BNP»-ի, «Hennessy»-ի, «Vidal Sassoon»-ի, «Parker»-ի, «Egyptair»-ի գովազդային հոլովակներում:


Թենի Փանոսյան. Լոսանջելեսաբնակ հայտնի բլոգեր Թենի Փանոսյանն «Miss Maven»/ «Միսս Գիտակ»/ անունով բլոգ է վարում, որտեղ և կիսվում է իր խորհուրդներով: Սակայն բլոգինգն իրանահայ գեղեցկուհու միակ սիրելի զբաղմունքը չէ. Թենին նաև արդեն հայտնի դերասանուհի է. դերերով հանդես է եկել մի շարք ֆիլմերում, նկարահանվել է տեսահոլովակներում և գովազդներում: Բլոգեր-դերասանուհին իր առաջին գլխավոր դերը ստանձնել է “Mac & Devin Go to High School” ֆիլմում, որտեղ իր խաղընկերներն են Սնուփ Դոգն ու Ուիզ Խալիֆան:


Ակիմ Թամիրով. Ազգությամբ հայ ամերիկացի դերասան Ակիմ Թամիրով (Հովակիմ) ծնվել է 1899 թ.-ի հոկտեմբերի 29-ին՝Թիվլիսում: Նա Բաքվի նավթարդյունաբերող Միքայել Թամիրովի և Մաշա Ամիրյանի որդին է։ Դերասանական կրթությունը ստացել է Մոսկվայի Գեղարվեստական Թատերական դպրոցում։

Akim Tamiroff– <em>The Gangster</em>


Դավիթ Նալբանդյանը. Աշխարհահռչակ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը (Գերբասիո Էստեբան Դավիթ Նալբանդյան) ծնվել է 1982թ հունվարի 1-ին Արգենտինայի Կորդբա քաղաքում: Թենիս խաղալ սկսել է 5 տարեկանից: 2009թ Սիդնեյում մասնակցելով Medibank միջազգային մրցաշարին, գրավել է պատվավոր առաջին հորզոնականը:


Սիմոն Աբգարյանը. Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը ծնվել է 1962թ-ի՝ մարտի 5-ին, ֆրանս-հայկական ընտանիքում: 1983-85 թվականներին դերասանական արվեստ է սովորում և միանում «Արտավազդ» թատերական ընկերությանը։ 1985 թվականին վերադառնում է Փարիզ և 8 տարի համագործակցում du Soleil թատրոնի տնօրեն Արինե Մնոչկինի հետ։ 2001-ին մրցանակի է արժանանում ֆրանսիական թատրոնի կողմից «Հրեշը լուսնի վրա» ներկայացման համար։ 1993-ին Սիմոն Աբգարյանը կնոջ՝ դերասանուհի և ռեժիսոր Կատրին Շաուբի հետ Փարիզում հիմնում է իր թատրոնը՝ T.E.R.A.–ն (Theatre Espace Recherche Acteur)։


Սերժ Թանկյանը. Ամերիկահայ ռոք երաժիշտ է և երգահան Սերժ Թանկյանը ծնված 1967 օգոստոսի 21-ին՝ Բեյրութում ։ Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի հիմնադիրն է։ Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Down-ի վերամիավորման մասին։ 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։

 


Պատրիկ Ֆիորի. Պատրիկ Ֆիորիի բուն ազգանունը Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան ծնվել է 1969թ. սեպտեմբերի 23-ին, Մարսելում: Հայրը` Ժակ Շուշանյանն է, մայրը' կորսիկուհի Մարիա-Անտուանետ Ֆիորին է: 12 տարեկան հասակում խաղացել է մյուզիքլում: 17 տարեկանում թողարկել է «Ստեֆանի» սինգլը: 1993թ. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Ֆրանսիան, ուր «Մամա Կորսիկա» երգով գրավել է 4-րդ տեղը: 1994թ. թողարկել է առաջին ալբոմը: 1997թ. երգել է «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որը 1999թ. ընտրվել է որպես «Տարվա լավագույն մյուզիքլ», իսկ «Belle» երգը դարձել է «Տարվա երգ»: Համագործակցել է շատ նշանավոր երաժիշտների հետ' Գառու, Լարա Ֆաբիան, Պատրիսիա Կասս, Թինա Արենա, Միմի Մաթի և այլն: Հյուրախաղերով մի քանի անգամ եղել է Երևանում: Թողարկել է 10 ձայնասկավառակ:


Անդրեա Մարտին. Ամերիկայում և Կանադայում հայտնի հայազգի կատակերգական ժանրի դերասանուհի Անդրեա Մարտինը ծնվել է 1947 թ-ին Փորթլենդում: Նա համարվում է ԱՄՆ-ի վերջին 30 տարվա լավագույն կին կատակերգուն: Անդրեա Մարտինը առավել հայտնի է «Իմ մեծ, չաղ հունական հարսանիքը» ֆիլմից: Նա երբեք չի մոռացել իր արմատների մասին և բազմաթիվ անգամ կազմակերպել է երեկոներ, որոնցից ստացած հասույթները փոխանցել է Հայաստանի գյուղերի բարելավման և մանկական ծրագրերի իրականացմանը:

 

Առլեն Ֆրենսիս. Հայազգի ամերիկյան դերասանուհի, հեռուստաաստղ Առլեն Սարգսի Ֆրենսիսը (Գազանջյան ) ծնվել է Բոստոնում: Սովորել է Նյու Յորքի Գիլդ դրամատիկական դպրոցում։ Արվեստի աշխարհ է մուտք գործել 1937-ին։ Աշխատել է ռադիոյում' ստեղծելով 11 անուն հաղորդումներ: Նկարահանվել է «Ֆեդորա», «Բեմահարթակի մարզիչը», «Մեկ, երկու, երեք», «Բոլորն իմ որդիներն են», «Ցնցեք նրանց բոլորին» և այլ ֆիլմերում։Նրա անունն ընդգրկվել է «Ամերիկայի հռչակավոր կանայք» ժողովածուում և «Ով ով է ամերիկուհիների աշխարհում» տեղեկատու գրքում։


Արթուր Էդմունդ Քերյու.1920-ական թթ. հոլիվուդյան բնութագրական դերասանների մեջ աչքի է ընկել Արթուր Էդմունդ Քերյուն (Հովսեփ Հովսեփյանը): Ծնունդով տրապիզոնցի Հովսեփ Հովսեփյանը գլխավոր և երկրորդական դերեր է կատարել մոտ 50 ֆիլմում, որոնց մեջ կան հայտնի գրական գործերի էկրանացումներ: Քերյուի կարիերան տխուր վախճան է ունեցել դերասանի ինքնասպան լինելու պատճառով:

 

Դավիթ Հեդիսոն. Ալբերդ Դավիթ Հեդիսոնը հայտնի ամերիկացի դերասaն է, ով ծնվել է 1927 թվակնին հայ գաղթականների ընտանիքում: Նրա հայրը՝ Ալբերդ Դավիթ Հեդիսոն մեծը զարդեղենների խանութի սեփականատեր էր, ով իր որդու համար ծարագրում էր ճոխ և հայեցի ապագա: Հեդիսոնը կինոասպարեզում հատկապես մեծ հաջողությունների հասավ՝ նկարահանվելով՝ «Blackout Effect» և «The Hard Truth» ֆիլմերում:


Ալեքսանդրա ՀեդիսոնԱմերիկացի հայտնի կատակերգակ Ալեքսանդրա Հեդիսոնը ծնվել է Լոս Անջելեսում: Նրա հայրը Դավիթ Հեդիսոնը նույնպես դերասան էր և կիսով չափ հայ: Ալեքսանդրա Հեդիսոնը իր մասնագիտական պրոֆեսիոնալիզմի գագաթնակետին հասել է՝ նկարահանվելով «Early life» և «Career» ֆիլմերում:

Էրիկ Պողոսյան. Էրիկ Պողոսյան ծնվել է 1953թ. ապրիլի 24-ին, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վոբուրն քաղաքում, հայ հոր և ամերիկուհի մոր ընտանիքում: Ավարտել է Օբերլին քոլեջը և տեղափոխվել Նյու Յորք, որտեղ սկսել է դերասանական գործունեությունը տեղի թատրոններում: Նրա թատերախաղերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր բեմահարթակներում, որոնցից երեքն արժանացել են «Օբի» հեղինակավոր մրցանակին: 1983թ-ից նկարահանվել է ֆիլմերում' «Դոլորես Քլեյբորն», «Բամբասանք», «Մոլախոտերի վրա», «Շիկահեր», «Արարատ» և այլն: 1994թ. արժանացել է ԱՄՆ-ում մի հայ անանուն բարերարի հիմնած «Անահիտ» գրական մրցանակին:


Գրիգոր Ասլան. Դերասան Գրիգոր Ասլանը (Ասլանյան) ծնվել է Շվեյցարիայում: 18 տարեկան հասակում առաջին անգամ բեմ է բարձրացել Փարիզում` որպես երգիչ և թմբկահար: Ֆիլմում առաջին դեբյուտից հետո, Կոկո Ասլան մականունով սկսել է նկարահանվել հիմնականում անգլիական և ամերիկյան ֆիլմերում: Խաղացել է ռուսների, ֆրանսիացիների, իտալացիների, հայերի, գերմանացիների դերեր: 1949-79թթ նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում, որոնցից են' «Վերջին արձակուրդը», «Կահիրեի ճանապարհը», «Ոսկու վանդակ» և այլն:


Քեն Դավիթյան. Քեն Դավիթյանը ծվել է Լոս Անջելեսում՝ հայկական ընտանիքում: Նա համարվում է հոլիվուդյան հեղինակավոր կատակերգակ դերասններից մեկը: Նրա հայրը երկրորդ համաշխարհային պատերազմի ծամանակ ծառայել է Կարմիր բանակում, որի ընթացքում գերի է ընկել գերմանացիների մոտ և վերջապես իր կյանքը հիմնել Լոս Անջելեսում: Քենի մայրը եղել է դերասանուհի և դերասան դառնալու ցանկությունը նրա մոտ առաջացրել է մայրը:


Մայք Քոննորս.1950-60 թվերի հոլիվուդյան հայտնի դերասան Մայք Քոննորսը' նույն ինքը Գրիգոր Օհանյանը ծնվել է Կալիֆորնյա նահանգի Ֆրեսնո քաղաքում, հայկական ընտանքիում: Նա բասկետբոլի մոլի երկպագու էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է ԱՄՆ-ի բանակում:

 

 

Սիդ Հեյգ. Ամերիկացի կինոդերասան Սիդ Հեյգը (Սիդնի Էդի Մոսեսյան) ծնվել է 1939 թվականի հուլիսի 14-ին Ֆրեսնոյում: Նա մեծացել է հայ-ամերիկյան հասարակության մեջ: Նրա հայրը Հեյգ Մոսեսյանը մասնագիտությամբ էլեկտրիկ էր: Սիդը սկսել է իր կարիերան շատ պատահաբար. երիտասարդը, ով փորձում էր դառնալ ֆիզիկոս որոշում է զուգահեռաբար գնալ պարի դաընթացների, որտեղ էլ բացահայտվում է նրա դերասնական տաղանդը:

 Թուլիպ Ջուշ. Հայուհի Թուլիպ Ջուշին, ով հայտնի է նաև որպես Սանջանա՝ հնդկական կինոարվեստի վառ ներկայացուցինչներից մեկն է: Նա ծնվել է Հնդկաստանում՝ հայկական ընտանքիում : Դերասանական հաջողությունների և մեծ ճանաչման նրան հասցրել են «Mere Yaar Ki Shaadi Hai»-ը, «Matribhoomi: A Nation Without Women»-ը, «Shunya» և «Hostel» ֆիլմերը: