Life.panorama.am-ը գրում է.

 

ԱՄՆ գիտնականների բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցրի չարաշահումը զգալիորեն թուլացնում է մարդու իմունիտետը: Սննդի և խմիչքների հետ օրգանիզմ մտնող մեծ քանակությամբ շաքարը նույնպես կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես՝ սրտանոթային համակարգի հետ կապված:

Գիտնականներն այս տեսություններն ապացուցելու համար 20 տարի շարունակ 30 հազար հիվանդների նկատմամբ ուսումնասիրություններ են իրականացրել: Պարզվել է, որ եթե սննդի ու խմիչքների միջոցով ստացվող կալորիաների 10-25%-ը շաքարն է, ապա սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը 30%-ով մեծանում է, իսկ եթե չափն անցնում է 25%-ից, ապա առողջական նման խնդիրներ ունենալու ռիսկն էլ, իր հերթին, աճում է գրեթե 2.75 անգամ:

Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ շաքարի բացասական ազդեցությունը միայն սրտանոթային համակարգով չի սահմանափակվում: Քաղցրի չափից շատ օգտագործումն ազդում է նաև հիշողության, ճանաչողական կարողությունների վրա: