Երգիչ Նարեկ Մակարյանին այսօր վիրահատել են: Այս տեղեկությունը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում: ESem.am-ը կապ հաստատեց երգչի հետ, ով հաստատեց լուրն ու ասաց վիրահատությունը ժամեր առաջ է եղել: Այժմ Նարեկն իրեն լավ է զգում:

 

 

«Այսօր եկել էի հիվանդանոց, քանի որ ցավեր ունեի: Գիտեի, որ ինչ-ինչ խնդիրներ կան, սակայն պարզվեց, որ խնդիրն ավելի լուրջ է, քան ես պատկերացնում եմ: Բժիշկն ասաց, որ շտապ վիրահատություն պետք է արվի, քանի որ վիճակը սրացած է: Դա ինձ համար անսպասելի էր, տեղամասային բժիշկն ասել էր, որ բժշկական փոքրիկ միջամտությունից հետո խնդիրը կվերանա,- ասաց Նարեկն ու բացահայտեց վիրահատության պատճառը,- մեջքիս հատվածում բորբոքային մաս է եղել, որը վիրահատությամբ լիկվիդացնելու անհրաժեշտություն կար»:

Նարեկի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ երեք օրից դուրս կգրվի հիվանդանոցից. «Հուսով եմ՝ մեկ շաբաթից ոտքի կկանգնեմ, քանի որ շատ աշխատանքներ ունեմ անելու»: Երգիչն այս շրջանում մասնակցում է «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծին, բացի այդ, պատրաստվում է նոր տեսահոլովակ թողարկել:

ESem.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում Նարեկին:


Առողջություն մաղթեց Ամալյա Հովհաննիսյանը