Երգիչ Նարեկ Բավեյանը տևական ժամանակ լսարանին որևէ նորություն չի ներկայացրել: ESem.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված դադարը: Երգիչը նշեց, որ դադարը ոլորտից հիասթափությամբ չէ պայմանավորված:

 

 

 

 

Նարեկի խոսքով` ստեղծագործական դադարի մեջ է, սակայն այդ դադարը չի ենթադրում, որ բացարձակ պասիվ է: «Այս ընթացքում ուժերս կենտրոնացրել եմ նոր երգերի վրա: Ընտրում, ձայնագրում եմ նոր ստեղծագործություններ, որոնցից մեկն առաջիկայում տեսահոլովակ կունենա»,- ասաց երգիչն ու հավելեց, որ չի ցանկանում նոր տեսահոլովակի նկարահանումն ինքնանպատակ լինի: Նա դժվարացավ նշել, թե հստակ երբ նորություն կունենա, ասելով` այն ժամանակ, երբ ցանկություն ունենամ և հավելելով, որ ցանկությունը պայմանավորված է ասելիքի բովանդակությամբ:

 

 

Շարունակությունը` այստեղ: