Ինչպե՞ս եք Ձեզ պահում և ի՞նչ եք ասում առաջին հանդիպման ժամանակ:
Բրիտանացի սոցիոլոգներն այս թեմայով անցկացրել հարցում 1 500 մարդկանց շրջանում: Ի զարմանս հետազոտողների՝ մասնակիցների մեծ մասը խոստովանել է, որ խաբում է զրուցակցին:
Պարզվել է, որ հարցվածների 74 տոկոսը փորձում են չափազանցնել իրենց մտավոր հնարավորությունները: Յուրաքանչյուր հինգերորդը նոր հանդիպումից առաջ փորձում է ինչ-որ նոր բան սովորել, որը կհետաքրքրի իր զրուցակցին:
Տղամարդիկ փորձում են ինչ-որ նոր բանաստեղծություններ սովորել սիրո մասին, իսկ կանայք շտապում են տեղեկանալ քաղաքականության վերջին նորություններին: Պետք է նշել, որ և´ տղամարդիկ, և´ կանայք ամենաշատը ստում են նախկինում ունեցած սիրավեպերի մասին խոսելիս:
Աղբյուր` LADYNEWS.am