Life.panorama.am-ը գրում է.
Իտալացի հետազոտողների անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց մեկ երրորդը խանդը համարում է կանանց ամենամեծ թերությունը: Հարցմանը մասնակցել են 3.000 իտալացի տղամարդ: Նրանցից 30% պատասխանել է, որ խանդը կանանց ամենամեծ թերությունն է: 22% -ը կարծում են, որ կանանց ամենամեծ թերությունը դա ձանձրացնող և նյարդայնացնող լինելն է, իսկ 17%-ը կարծում են որ դա նրանց եսակենտրոնությունն է:
Այսպիսի արդյունքները հոգեբանները բացատրում են նրանով, որ տղամարդիկ ցանկանում են լինել ազատ և անկախ, բայց միևնույն ժամանակ իրենց ընկերուհու ուշադրության կենտրոնում: Նրանց դուր չի գալիս, երբ կինը փորձում է շտկել իրենց թերությունները: 9%-ը նշել է, որ կանանց ամենամեծ թերությունը դա կանանց ինքնամփոփություն է, իսկ 5%-ը կարծում է որ դա անհանդուրժողականությունն է և նախանձը: Շոփփինգ անելու «հիվանդությունը» թերություն են համարում միայն տղամարդկանց 3%-ը: