1.78 սմ հասակով 22-ամյա մոդել Անահիտ Հարությունյանն իր անկեղծ լուսանկարները համարում է ոչ թե համարձակության, այլ աշխատանքին պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք: Նա BRAVO.am-ի հետ զրուցել է իր կյանքի փիլիսոփայության, մոդելային գործունեության, սերերի մասին եւ ոչ միայն:):

 

-Մոդելային գործունեությամբ զբաղվում ես արդեն 5 տարի: ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհուն ի՞նչն էր գրավել այդ ոլորտում:


-Նորաձեւության ոլորտ մուտք գործեցի, երբ 17 տարեկան էի: Սկսեցի հաճախել “Ատեքս” նորաձեւության կենտրոնի մոդելային դպրոց: Դասընթացները գերազանց ավարտելուց հետո դարձա կենտրոնի ռեզիդենտ մոդել: Դեռ մանկուց ինձ գրավել էր այդ ոլորտը: Վաղ հասակից հետեւում եմ միջազգային պոդիումների անցուդարձին եւ միշտ զգացել եմ, որ նորաձեւությունն իմ տարերքն է:

 

-Կհիշե՞ս առաջին ցուցադրությունը: Ի՞նչ ապրումներ եւ զգացողություններ ունեիր:

-Չգիտեմ, ի ուրախություն, թե ի դժբախտություն ինձ, հենց առաջին ցուցադրությունս բավական պատասխանատու էր, քանի որ պետք է քայլեի միջազգային “Русский силуэт” դիզայներական մրցույթի շրջանակում: Մասնագետները, որոնք ինձ հետ աշխատում էին, պնդում էին, որ համապատասխան հմտություններ ունեմ, սակայն, այնուամենայնիվ, հուզմունքն ու մտավախությունները շատ էին: Այդ ամենը հօդս ցնդեցին, երբ ետնաբեմից առաջին քայլս դրեցի պոդիում: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես շուրջս ամեն ինչ անհետացավ, եւ մնացի մենակ' պոդիումի հետ:

 

Շարունակությունը` այստեղ: