Համարձակ, սեքսուալ, սկանդալային' հենց այսպես են բնորոշում այս շրջանում ամենաքննարկվող մոդել Անահիտ Հարությունյանին: Նա կրկին BRAVO.am-ի ֆոտոխցիկի օբյեկտիվում է: Նոր լուսանկարահանումն, իհարկե, ուղեկցվել է անկեղծ զրույցով:
-Հայաստանի մոդելային աշխարհում առանձնանում եք համարձակությամբ եւ անկեղծությամբ, ինչպիսի՞ն եք տեսախցիկների հակառակ կողմում:
-Միանշանակ այլ եմ' հասարակ, պարզ, դրական, ընկերասեր եւ ընկերների բավական սեղմ շրջապատով, իսկ տեսախցիկի առջեւ այնպիսին եմ, ինչպիսին պահանջվում է լինել:
-Շփման ժամանակ ի՞նչը կարող է վանել կամ գրավել Ձեզ:
-Կեղծավորությունը, ինքնահավանությունը, շողոքորթությունը, գռեհիկ պահվածքը եւ անդադար դժգոհելն են բնավորության այն գծերը, որոնք ինձ կարող են վանել: Գրավում է դիվանագիտական մոտեցմամբ շփումը:
-Մարդկանց ճանաչելու հարցում հաճա՞խ եք սխալվում:
-Բոլորի նման ես էլ սեփական եւ ուրիշների սխալներից փորձ եմ ձեռք բերել: Իհարկե, ուրախ եմ, որ անձամբ իմ սխալներն այդքան շատ չեն եղել: Դեռ շատ երիտասարդ եմ կյանքի մեծ փորձ ունենալու համար, բայց մարդկանց ճանաչելու ունակությանս վրա չեմ կասկածում: Ի դեպ, ոչ միայն ես եմ այդպես համարում:
Շարունակությունը` այստեղ: