Արդյոք ստեղծագործական որոշակի դադարը վտանգավո՞ր չէր Անի Քրիստիի կարիերայի համար, ոճային ի՞նչ փոփոխությունների երբևէ չի գնա երգչուհին, մի պահ շիկահեր դարձած սևահերը չհարմարվե՞ց իր նոր կերպարին: Բոլոր այս հարցերին Life.panorama.am-ի հետ զրույցում պատասխանել է ինքը` Անի Քրիստին:
-Արդեն շուրջ 5 տարի է` բնակվում եք ԱՄՆ-ում, համագործակցում տեղի մասնագետների հետ. նրանց համարում եք առավել պրոֆեսիոնա՞լ, թե՞ հանգամանքների բերումով է այդպես ստացվել:
-Պարզապես ժամանակ խնայելու հարց է, ես չեմ թերագնահատում իմ հայաստանյան գործընկերներին, ուղղակի այս դեպքում ավելի արագ է լինում գործերս ավարտին հասցնելը: Ուրախ եմ նաև այն բանի համար, որ այստեղ էլ շրջապատված եմ պրոֆեսիոնալներով:
-Ի՞նչը ձեզ երբևէ կվերադարձնի Հայաստան` մշտական բնակություն հաստատելու համար:
-Ցավոք, ոչինչ ասել չեմ կարող, բայց ավելի շատ կհաճախեմ արդեն գործի բերումով:
-Այս տարի հանդես կգաք ձեր`թվով երկրորդ մենահամերգով: Ի՞նչ եք կարծում` որոշակի ստեղծագործական դադարը չի՞ ազդի հանդիսատեսի քանակի վրա, կկարողանա՞ք լեփ-լեցուն դահլիճ ապահովել:
-Ես կասեի`կնպաստի (ժպտում է): Եթե անում ես որակյալ աշխատանք և հարգանքով ես վերաբերվում քո հանդիսատեսին, հաստատ ստանում ես արժանի պատասխան:
-Հարցազրույցներում նշել եք, որ ԱՄՆ-ի հայ համայնքը մշտապես ձեր կողքին է. խոսքը ֆինանսակա՞ն աջակցության մասին է: ԱՄՆ-ում բնակվող այլ երգիչ-երգչուհիների է՞լ է հաջովել շահել հայ համայնքի սիրտը:
-Ես մնացածների անունից խոսել չեմ կարող: Հստակ ասեմ, որ ունեմ շատ լավ ընկերներ, որոնք իմ կողքին են ու հավատում են ինձ: Ես միշտ եղել եմ հայ համայնքի կողքին, երբ իմ կարիքը եղել է: Հիմա ժամանակն է, որ նրանք էլ ուրախանան իմ հաջողություններով:
-Դուք կարծում եք, որ ձեր երգերը ռեստորանային չե՞ն. հնարավո՞ր է, որ ձեր երգացանկի որոշ երգեր երբևէ կատարեք օրինակ` ամերիկյան որևէ փաբում:
-Ես չեմ ասել, որ իմ երգերը ռեստորանային չեն. բազմիցս տրամադրել եմ ֆոնոգրամաները այդ բնագավառում աշխատող կոլեգաներիս: Իսկ ինչ կլինի հետո` ասել հստակ չեմ կարող:
Շարունակությունը՝ այստեղ: