1. Թիմ Բեռներս-Լի. համացանցի հիմնադիրը

Բրիտանացի գիտնական և գյուտարար Թիմոթի Ջոն Բեռներս-Լին համացանցի հիմնադիրն է, գլխավորում է Համաշխարհային Սարդոստայնի Կոնսորցիումը:

Գիտնականը, 1989 թ.-ին, CERS-ի (Միջուկային հետազոտությունների եվրոպական լաբորտաորիա) համար աշխատելով փաստաթղթերի ներքին փոխանակման   ENQUIRE նախագծի վրա, ստեղծեց համաշխարհային հիպերտեքստային նախագիծը, որը հետագայում հաստատվեց և ստացավ World Wide Web (Համաշխարհային Սարդոստայն) անվանումը: Բեռներս-Լիի հանճարեղ գյուտի համար հիմք է հանդիսացել հիպերհղումների միջոցով փաստաթղթերի հիպերտեքստային փոխանակման համակարգը. HTTP (հիպերտեքստային փոխանակման արձանագրություն), նույնացուցիչ URI (և նրա տարատեսակ URL), լեզու HTML: Գիտնականը ստեղծել է աշխարհի առաջին վեբ սերվերը՝ «httpd», և առաջին համացանցային կայքը՝  http://info.cern.ch, որ ստեղծվել է 1991 թ.-ին: Հանճարը ստեղծել է նաև առաջին համացանցային զննարկիչը (internet-browser) NeXT համակարգչի համար:

1994 թ.-ին Թիմ Բեռներս-Լին Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտում ստեղծել է Համաշխարհային Սարդոստայնի Կոնսորցիումը, որը նա ղեկավարում առ այսօր:

Համացանցի հիմնադիրն այժմ ցանկանում է ստեղծել իմաստաբանական (սեմանտիկ) սարդոստայնը, որը համակարգիչների փոխհամագործակցությունը կբարձրացնի նոր՝ անհավատալի մակարդակի. համակարգիչները պետք է միմյանց հետ տեղեկատվական փոխանակություն կատարեն՝ առանց մարդու միջնորդության: Հնարավոր է, որ դա կբերի Համաշխարհային Արհեստական Գիտակցության ստեղծմանը:

 

2. Ջորջ Սորոս. «ֆինանսական Ռոբին Հուդ»

Համաշխարհային տնտեսության ամենահակասական կերպարներից է. ոմանք նրան ֆինանսական խաբեբա և սպեկուլյանտ են անվանում, ոմանք էլ ֆինանսական հանճարեղ հոտառության տեր անձնավորություն:

Ջորջ Սորոսին հայտնի է դարձրել 1992 թ.-ի սեպտեմբերի 16-ի «սև չորեքշաբթին», երբ արժեզրկվեց անգլիական ֆունտ ստեռլինգը: Շատերի կարծիքով, արժեզրկումը հենց Սորոսն է կազմակերպել՝ մի քանի տարի շարունակ գնելով ֆունտ և ապա սպեկուլյատիվ արժեքով փոխանակելով գերմանական մարկով: Երբ ֆունտն արժեզրկվում է, Սորոսը դրա առք ու վաճառքից մեկ օրում, տարբեր հաշվարկներով, աշխատում է 1–1,5 մլրդ դոլար: Ինքը Սորոսը ասում է, որ ունենալով 7 մլրդ դոլարի ակցիաներ՝ ուղղակի բլեֆ է արել և հասցրել է դրանք 10 մլրդի:

Ջորջ Սորոսը 1979 թ.-ին ԱՄՆ-ում ստեղծել է «Բաց հասարակություն» բարեգործական հիմնադրամը: Ապա դրա մասնաճյուղը 1988 թ.-ին բացվում է նաև ԽՍՀՄ-ում, սակայն շատ կարճ ժամանակ անց փակվում է: 1995 թ.-ին «Բաց հասարակությունը» սկսում է գործել Ռուսաստանում, որի շնորհիվ այնտեղ 33 համացանցային կենտրոններ են բացվում: 2003 թ.-ին Սորոսը դադարեցնում է բարեգործական գործունեությունը Ռուսաստանում:

 

3. Մեթ Գրոունինգ. «Սիմփսոնները» մուլտսերիալի հեղինակը

Մեթյուն դպրոցական տարիներից  լրագրության և մուլտիպլիկացիայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել: Ապա, մեկնելով Լոս Անջելես, սկսել է կոմիքսներ նկարել իր այնտեղի կյանքի մասին:

Նրա առաջին կոմիքսը կոչվել է «Կյանքը դժոխքում»: Մեթյուն այդ շրջանում աշխատել է որպես ձայնապնակների վաճառող, լրագրող, առաքիչ, ռեժիսորի վարորդ:

1978 թ.-ին նրա կոմիքսները հրապարակում է «Wet Magazine»-ը, իսկ 1980 թ.-ին  «Los-Angeles Reader» պարբերականը: Ավելի ուշ Գրոունինգին հրավիրում են ռոքնռոլի մասին սյունակը լրացնելու, սակայն Մեթը գրումը է իր մանկության, կյանքի մասին մտքերի և իր տեսած բաների մասին: Նրան աշխատանքից հեռացնում են:

1980-ականների վերջերին Գրոունինգը «Apple»-ի համար գովազդային պաստառներ է պատրաստում՝ իր կոմիքսների հերոսներով:

1985 թ.-ին պրոդյուսեր Ջեյմս Բրուքը Մեթին առաջարկում է «Թրեյսի Ուլման» շոուի համար կարճ մուլտիպլիկացիոն սկետչեր նկարել: Սակայն Մեթ Գրոունինգը սկսում է նկարել Սիմփսոնների ընտանիքի մասին մուլտսերիալը:

 

4. Ֆրեդերիկ Սենգեր. քիմիայի ասպարեզում Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր

Պատանեկան տարիքում Սենգերը երազում էր հոր նման բժիշկ դառնալ, սակայն հետագայում սկսում  է հետաքրքրվել բիոքիմիայով: Շատ տարիներ անց Սենգերը գրում է, որ իր ընտրած ուղին բժշկության առջև կանգնած խնդիրները լուծելու համար ավելի ճշմարիտ ճանապարհ է եղել:

Ֆրեդերիկ Սենգերը քիմիայի ասպարեզում կրկնակի Նոբելյան մրցանակի արժանացած միակ մարդն է: Առաջին Նոբելյան մրցանակը ստացել է 1958 թ.-ին, երբ առաջին անգամ ներկայացրել է ինսուլիսնի մոլեկուլի մանրամասն նկարագիրը՝ այդպիսով հիմք դնելով սպիտակուցների մուլեկուլյար հետազոտությանը: Սենգերի հետազոտությունների հիման վրա սկսվել է ինսուլինի և այլ հորմոնների արհեստական պատրաստումը:

Երկրորդ անգամ Սենգերը Նոբելյան մրցանակի է արժանացել 1980 թ.-ին, ԴՆԹ-ի նուկլեոտիդ շղթաների հաջորդականության մեխանիզմի վերլուծական եղանակի ստեղծման համար:



Շարունակությունը՝ այստեղ: