Եթե կենտրոնանալ բացասական բաների վրա, ապա կարելի է արագորեն կորցնել հավատը մարդկության ու ամեն ինչի հանդեպ։ Սակայն ճշմարտությունն այն է, որ այսօր բազմաթիվ մարդիկ փորձում են այս աշխարհն ավելի լավը դարձնել։
bigpicture.ru-ն ներկայացնում է լուսանկարներ, որոնցում պատկերված են բարության ու հոգատարության դրսևորման օրինակներ։
Եղեք բարի
Տարեց տղամարդն ամեն օր զբոսանքի է տանում իր տարեց շանը։
Աղջիկն անվճար բոլոր ցանկացողներին «ծիածաններ» է բաժանում։
65-ամյա Իսաակ Թեյլը հանգիստ նստած է նյույորքյան մետրոյում, մինչ անծանոթն իր ուսին հենված քնած է։ Երբ այլ ուղևորներ առաջարկել են արթնացնել նրան, Իսաակն ասել է. «Նա հավանաբար ծանր օր է ունեցել, թող քնի»։
Սա Դենն է։ Ամեն չորեքշաբթի և հինգշաբթի նա սուրճ է գնում քաղցկեղի դեմ պայքարի կենտրոնի բոլոր աշխատակիցների համար, որտեղ բուժվել է նրա հայրը։
Բանգլադեշում քաջ տղան վտանգի է ենթարկում իր կյանքը՝ փոքրիկ եղջերուին փրկելու համար։
Լուսանկարների շարունակությունը` այստեղ: