Life.panorama.am-ը գրում է.
Նյու Յորքում կայացել է ամերիկացի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի հուղարկավորությունը: Արարողությանը ներկա են գտնվել միայն ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները: Նրանց թվում են եղել հոլիվուդյան դերասաններ Քեյթ Բլաշեթը, Ջուլիանա Մուրը և ուրիշներ:
Հիշեցնենք, որ 46-ամյա դերասանի դին գտել են իր բնակարանում: Նախնական վարկածով մահվան պատճառը թմրանյութերի չարաշահումն է: