Հոլիվուդյան հայտնի դերասանի մահվան պատճառը, որին փետրվարի 2-ին մահացած են գտել Մանհետենի շրջանի իր բնակարանում, հնարավոր է լինի թմրադեղերի մեծ չափաբաժնի օգտագործումը: Ըստ վերջինիս տվյալների՝ 46-ամյա Հոֆմանին հայտնաբերել են լոգասենյակում՝ ներարկիչը ձեռքին, իսկ բնակարանում գտել են հերոինին նմանվող նյութ:


Գործընկերները սգում են բազմաթիվ երկրպագուների հետ՝ զորակցության խոսքեր գրելով թվիթերում:Այս ցավակցություններին է անդրադարձել Spletnik-ը:


Դերասանուհի Գվինեթ Փիլթրոուն, իր սոցիալական էջում տեղադրել է 1999 թվականին նկարահանված «Տաղանդավոր միստր Ռիփլին» ֆիմից մի լուսանկար, որտեղ Գվինեթը Հոֆմանի հետ է:


Դերասանուհի Ջուլիանա Մուրը, որը Հոֆմանի հետ խաղացել Է «Գիշերներ բուգի ոճով» և «Մագնոլիա» ֆիլմերում, նշել Է, որ իրեն շատ հաջողակ Է համարում, քանի որ իրեն բախտ Է վիճակվել աշխատել այդ արտասովոր մարդու հետ:


«Ես ցնցված եմ՝ լսելով Հոֆմանի մահվան մասին: Ես սիրում էի խաղալ նրա հետ: Նա հրաշալի տղա էր և «ասրսափելի» տաղանդավոր», -ասել է հայտնի դերասան Ջեֆ Բրիջեսը:

«Ես խոսքեր չեմ գտնում, պարզապես ահավոր է»,-ասել է հայտնի ամերիկյան դերասան և պրոդյուսեր Ջորջ Քլունի:

Филипп Сеймур Хоффман и Джордж КлуниФилипп Сеймур Хоффман Филипп Сеймур Хоффман и Джефф БриджесДжулианн Мур и Филипп Сеймур ХоффманГвинет Пэлтроу