«Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Մաշա Մնջոյանն այսօր՝ փետրվարի 7-ին, նշում է իր 19-ամյակը: Զբաղվածության պատճառով հոբելյարը իր ծննդյան տարեդարձը նշում է Երևանում՝ ընտանիքի անդամներից հեռու:

 

«Քանի որ վաղը բավականին գործեր ունեմ, այսօր Երևանում եմ, Գյումրի գնալ չեմ հասցնի, բայց վաղն արդեն կմիանամ ընտանիքիս անդամներին և ծննդյանս տարեդարձը կնշեմ նրանց հետ, իսկ այսօր կլինեմ հորաքրոջս, Երևանում ապրող բարեկամներիս և ընկերուհիներիս հետ»,- ArmStar.am-ի հետ զրույցում ասում է երգչուհին:

Մաշան ցանկությունների իրականացմանը միշտ հավատում է:


«Նույնիսկ, երբ ժամը 11:11 է կամ 00:00 , հասցնում եմ անպայման երազանք պահել: Սակայն մի երազանք ունեմ, որն անփոփոխ է՝ ուզում եմ լինել իմ ծնողների և ընտանիքի հպարտությունը, որպեսզի միշտ ինձնով հպարտանան և ուրախանան,- նշում է երգչուհին՝ հավելելով, որ նրա համար մնացածը նյութական և ձեռքբերովի է, ժամանակի ընթացքում մնացած բոլոր նպատակներն էլ հնարավոր է իրականացնել»:

 

Շարունակությունը՝ այստեղ: