Tert.am-ը գրում է.

 

Մարդկանց մեծ մասը սուշին համարում է սննդարար և ցածր կալորիականություն ունեցող ուտեստ, սակայն ԱՄՆ-ի Ռեդգեր համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ իրականում սուշին կարող է վտանգ ներկայացնել առողջությանը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:

Ստացված տվյալների համաձայն՝ մարդիկ ովքեր ամեն օր սուշի են օգտագործում, ենթարկվում են ձկան մեջ առկա սնդիկի վտանգավոր չափաքանակի ներգործությանը:

Ձկան մեջ հայտնաբերված մեթիլսնդիկը կարող է առաջացնել սրտի հետ կապված խնդիրներ, գլխուղեղի զարգացման և նյարդային համակարգի խանգարումներ:

Մեթիլսնդիկի ամենավտանգավոր քանակությունը հայտնաբերվել է թյուննոս ձկան մեջ, իսկ համեմատաբար ցածր քանակությունը՝ ծովախեցգետնի, սաղմոնի և ջրիմուռների մեջ: