Life.panorama.am-ը գրում է.
Անի Լորակի երկրպագուները ավելի քան հաճելի անակնկալ են մատուցել երգչուհուն՝ նրան նվիրելով մեծ պաստառ, որի վրա յուրաքանչյուր երկրպագուից նրան ուղղված սիրո խոստովանություն է գրված եղել:
Սիրված երգչուհին լուսանկարվել է պաստառի հետ, այն տեղադրել Instagram-ի իր հավելվածում և երախտագիտության ջերմ խոսքեր շռայլել երկրպագուներին՝ ցուցաբերած սիրո և հետաքրքվածության համար:
«Շնորհակալ եմ բոլորիդ այսպիսի ստեղծագործական և նշանակալից նվերի համար: Այստեղ Ձեզանից յուրաքանչյուրին ես տեսա, շնորհակալ եմ»,- խոստովանել է երգչուհին: