“Տնփեսա” հումորային նախագծից եւ մի շարք հեռուստասերիալներից հայտնի Ալինա Մարտիրոսյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, թե վերջին շրջանում լրատվական մի շարք կայքեր անհանգստություն են պատճառում իրեն եւ խնդիրներ ստեղծում' առանց թույլտվության օգտագործելով որոշ լուսանկարներ:

 Ալինա Մարտիրոսյանը` որդու հետ

“Սիթքոմի նկարահանումների ժամանակ իմ “ֆեյսբուքյան” էջում տեղադրեցի լողազգեստով լուսանկար, սակայն տղայիս դուր չեկավ այդ քայլս, եւ 5 րոպե անց այն հանեցի: Չնայած դրան' կայքերը մինչ օրս ինձ անդրադառնալիս պարբերաբար օգտագործում են այն եւ հեռացնում միայն իմ զգուշացնելուց հետո: Հետագայում, սակայն, իրենց “լայքերի” համար կրկին հրապարակում են”,-պարզաբանել է նա:

 

Շարունակությունը՝ այստեղ: