Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգումմ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ «Լավ ժամանակ»,- հրապարակումը մակագրել է Ալինա Մարտիրոսյանը, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Շատ սիրուն զույգ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Ալինա Մարտիրոսյանն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Դերասանուհին մեկնաբանություններում ռուսերենով գրել էր. «Տարիների հետ ավելի իմաստուն ես դառնում, եւ իմաստությունն օգնում է հասկանալ, որ իմաստությունը չի օգնում»։