«Երբ տղամարդը ժպտում է, կինը պետք է զգուշանա: Հնարավոր է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչը այդպիսի միամիտ ձևով
ցանկանում է աղջկան ենթարկել իր կամքին»,- ասում են գիտնականները: Գրանադայի համալսարանի հոգեբանները երեք փորձ
են անցկացրել, որոնք ցույց են տվել տղամարդու ժպիտի ազդեցությունը կնոջ ընկալման և պատասխան արձագանքի վրա:
Ինչպես պարզել են գիտնականները, երբ տղամարդը ժպտալով է հրամայում կամ պնդում, կանայք ինքնաբերաբար առանց
հարցերի կատարում են հրամանը: Նման խորամանկ մեթոդը կաշխատեր, նույնիսկ եթե դրանից հետո ուժեղ սեռի
ներկայացուցիչը իրեն հանգիստ թույլ տար գենդերային խտրականություն պարունակող դիտողություններ:
Գիտնականները կանանց մեծամասնության նման քայլը բացատրում են նրանով, որ նրանք ենթագիտակցական մակարդակում
ժպիտը ընկալում են որպես մարդկային ջերմություն: Մասնագետները համարում են, որ կանայք հիմնականում հիմնվում են
մարմնի լեզվի վրա, այդ պատճառով ժպիտը ընդունակ է նրանց խաբել: