Ռեփեր Ջիգանի ու մոդել Օքսանա Սամոյլովայի որդու մոտ առողջական խնդիրներ են սկսվել։ Մոդելը դիմել է երկրպագուներին։

«Դավիդիկի արցունաուղիների անցանելիությունը վատ է։ Հիմա արդեն շատ ավելի լավ է, քան ծնվելու ժամանակ, սակայն․ ամեն դեպքում, արցունքներ են հոսում»,- հայտնել է 32-ամյա մոդելը։ Ամերիկացի բժիշկները նրան խորհուրդ են տալիս վիրահատության հարցում սպասել, այն դեպքում, երբ ռուս մակաբույժները պնդում են շտապ զոնդավորումը։ Հիմա մոդելին հետաքրքրում է, թե ով է ճիշտ։

Օգտարերերից մեկը ենթադրել է, որ երախայի հիվանդությունը կապված է Ջիգանի շուրջ սկանդալի հետ։ Իբրեւ երաժիշտի հետ հարաբերությունները հանգեցրել են Սամոյլովայի մոտ հոգեբանական խնդիրների, ինչն էլ անդրադարձել է երեխայի առողջության վրա։ «Մայրիկի պսիխոմաիտկա։ Չարտասված արցունքներ»,- իր կարծիքն է արտահայտել օգտատերը։

 

Նախորդ շաբաթ Օքսանան ու Ջիգանը պետք է ամուսնալուծվեին, սակայն Սամոյլովան հետ է վերցրել ամուսնալուծության մասին հայցը, եւ ամուսինները շարունակում են միասին ապրել։