Ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան թույլ է տվել դստերը պիրսինգ անել։ Նա այդ մասին պատմել է Instagram-ի բաժանորդներին։
Օքսանա Սամոյլովան սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է իր 8-ամյա դստերը՝ Լեային՝ քթին պիրսինգով։
«Մայրերի համար սարսափ։ Բոլոր «яжмать»-երն այսօր ինձ կանիծեն։ Բայց ես մեկ տարի առաջ երեխաներին խոստացել էի, որ եթե լավ ավարտեն դպրոցը, մենք դա կանենք։ Ետ դարձի ճանապարհ չկա, ամեն օր հիշեցնում են։ Կարծում եմ՝ որպես մայր՝ կորցնելու ոչինչ չունեմ»,- բացատրել է նա։
Լեյան Օքսանա Սամոյլովայի եւ Ջիգանի միջնեկ դուստրն է։ Զույգն ունի եւս 3 երեխա․ 11-ամյա Արիելան, 6-ամյա Մայան եւ 3-ամյա Դավիթը։