Վառ մորեգույն, կարմիր, սպիտակ… Ինչի՞ մասին կարող է պատմել լեզվի գույնը:
Վառ մորեգույն
Վառ մորեգույն լեզուն քութեշի ախտանիշ է: Քութեշը սուր վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչն է ստրեպտոկոկը: Եթե չբուժել քութեշը կամ սխալ բուժել, այն կարող է հանգեցնել սրտի արատի կամ երիկամների ախտահարման: Անպայման անհրաժեշտ է դիմել բժշկի, որը կնշանակի հակաբիոտիկներ: Նրանք կսպանեն քութեշի հարուցիչը՝ կանխելով ծանրագույն բարդացումների զարգացումը:
Կարմիր և հարթ
Կարմիր և հարթ լեզուն В12 վիտամինի դեֆիցիտի ախտանիշ է: Բացի այդ, որ В12 վիտամինի դեֆիցիտի ժամանակ մարդու մոտ առաջանում է թուլություն, շնչահեղձություն, ծայրանդամների զգայունության կորուստ և անկայուն քայվաշք: В12 վիտամինի դեֆիցիտը կարող է առաջանալ մսից լրիվ հրաժարվելու կամ աղիներում տվյալ վիտամինի վատ յուրացման պատճառով, որը առաջանում է տարիքի հետ: Բացի այդ, В12 վիտամինի դեֆիցիտի պատճառ կարող են հանդիսանալ ճիճուները:
Իսկ ի՞նչ անել: Սննդակարգի մեջ ընդգրկել միս և վիտամին В12 պարունակող դեղամիջոցներ, եթե В12 վիտամինի դեֆիցիտի պատճառը յուրացման խանգարումն է, բժիշկը կնշանակի այդ վիտամինը լեզվի տակ դնելու հաբերի կամ ներարկումների տեսքով: Եթե В12 վիտամինի դեֆիցիտի պատճառը ճիճուներն են, անհրաժեշտ է ազատվել դրանցից հակաճիճվային միջոցներով:
Սպիտակ
Լեզվի սպիտակ փառը սնկային վարակի ախտանշան է: Ամենից հաճախ սնկային վարակը զարգանում է ցածր իմունիտետի, շաքարային դիաբետի կամ հակաբիոտիկների երկարատև ընդունումից հետո: Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկի, նա կնշանակի հակասնկային միջոց: