Blognews.am-ը գրում է.
Ներքնազգեստի գույնը մեծապես արտացոլում է կնոջ ներաշխարհը, նրա բնավորությունը, հույզերը և տրամադրությունը:
Կներկայացնենք, թե ինչ կարող է պատմել ձեր մասին ներքնազգեստի գույնը:
Կարմիր
Կարմիրը կրքի գույնն է: Կարմիր ներքնազգեստը կնոջն օգնում է ինքնավստահ զգալ: Այս գույնը նախընտրողները համարձակ են, ակտիվ և շփվող: Այս կանայք ձգտում են ամեն ինչում հաջողության հասնել և հաճախ տաբերվում են քմահաճությամբ և կամակորությամբ: Նրանց բոնորոշ են դյուրագրգռությունը, թեթևամտությունը և փոփոխական տրամադրությունը:
Սև
Սև գույնն ասոցացվում է առաջին հերթին դասականի հետ: Մուգ գույնը հաջողությամբ ընդգծում է կազմվածքի բոլոր առավելությունները և կարող է կերպարին էլեգանտություն տալ: Սև ներքնազգեստ նախընտրող աղջիկներն առանձնանում են սեքսուալությամբ, զգայնությամբ և փորձարկումների նկատմամբ սիրով: Բացի դրանից՝ նրանց կարող են բնորոշ լինել համառությունն ու նրբությունը:
Վարդագույն
Վարդագույն ներքնազգեստ նախընտրող կանայք սովորաբար ուզում են, որ իրենց խնամեն, գգվեն և ամեն ինչում գոհացնեն: Նրանք առավել հաճախ խոցելի անձինք են, նրբիկ են, սիրում են իրենց փոքր աղջկա պես պահել: Տղամարդկանց վարդագույնը գրավում է իր նրբությամբ, այն բարձրացնում է նրանց տրամադրությունը և կնոջ մասին հոգ տանելու ցանկություն է առաջացնում:
Սպիտակ
Այս տոնը միաժամանակ տաք և սառն է, իր ունիվերսալության շնորհիվ՝ հարմար է ցանկացած բնույթի և բնավորության տեր մարդու: Եթե սպիտակ ներքնազգեստ եք սիրում, ըստ ամենայնի, սիրում եք ուշադրության կենտրոնում լինել: Կենսուրախ և ակտիվ անձ եք՝ հակված շուրջը բոլորին վարակելու ձեր անսահման էներգիայով:
Կապույտ
Կապույտ ներքնազգեստն իր տիրոջը խաղաղություն և հանգստություն է տալիս: Այս տոնը նախընտրող կանանց բնորոշ են համեստությունը, իմաստությունը, անկեղծությունը և քաղաքավարությունը: Նրանք նաև հակված են տրվելու ծուլության ու մելամաղձության:
Բնականաբար, նշված գույների մեկնաբանությունը պարտադիր չէ, որ 100%-ով համապատասխանի իրականությանը, ամեն ինչ իր բացառություններն ունի: