Aysor.am-ը գրում է.

 

Սաուդյան Արաբիայի բնակիչը որոշել է բաժանվել կնոջից, քանի որ նա սկսել է նմանակել Քիմ Քարդաշյանին:

Բահա քաղաքի բնակչուհին' նկատելով, թե ինչ հետաքրքրությամբ է իր ամուսինը դիտում Քարդաշյանին հեռուստացույցով, ցանկացել է հաճոյանալ ամուսնուն և նմանվել Քարդաշյանին: Կինը դիմել է պլաստիկ վիրահատության և փոխել է սանրվածքը:

Կնոջ խոսքով' ինքը նույնիսկ սկսել էր տան մեջ քայլել Քարդաշյանի նման: Ամուսինը սակայն չի հավանել կնոջ կերպարանափոխությունը, նրանք վիճել են և որոշել բաժանվել: