Նստակյաց ապրելակերպի հետ կապված առողջության վտանգները բազմաթիվ են, և նորագույն հետազոտությունները բացահայտում են, որ նստած դիրքում երկար ժամանակ անցկացնող տղամարդիկ ավելի հաճախ են ենթարկվում սրտամկանի կաթվածի առաջացման վտանգին:

 

"Circulation: Heart Failure" ամսագրում տպագրված հետազոտության հեղինակները ուսումնասիրել են 45-ից 69 տարեկան 84 և 170 տղամարդկանց առողջական վիճակը, ովքեր սրտամկանի կաթված չեն ունեցել: Ութ տարվա ընթացքում նրանք ուսումնասիրել են այդ տղամարդկանց ֆիզիկական ակտիվության մակադրակը և նստած վիճակում անցկացրած ժամանակը:

 

Հետազոտման ավարտին պարզվեց, որ ցածր ֆիզիկական ակտիվություն ունեցող տղամարդկանց մոտ սրտամկանի կաթվածի զարգացման հավանականությունը 52%-ով ավելի մեծ է, քան այն տղամարդկանց մոտ, ում ֆիզիկական ակտիվությունն ավելի բարձր է: Բացի այդ, այն տղամարդիկ, ովքեր օրական 5 և ավելի ժամ են անցկացնում նստած վիճակում, սրտի կաթվածի ավելի բարձր հավանականություն ունեն, քան այն մարդիկ, ովքեր երկու ժամից պակաս են նստում օրվա մեջ՝ անկախ նրանից, թե որքան է նրանց ֆիզիկական ակտիվությունը:

 

"Եղեք ավելի ակտիվ և նստեք ավելի քիչ: Սա է մեր ուղերձը",- ասվում է հետազոտության ղեկավար Դեբորա Ռոմ Յանգի մամլո հաղորդագրության մեջ (Կալիֆորնիա, Պասադենա):