Խաղողի մասին խոսելիս զուգահեռներ կարելի է ացկացնել նռան հետ, քանի որ դրանք նման են բաղադրության մեջ պարունակվող օգտակար հատկություններով :
Խաղողը հարուստ է շաքարով'գլյուկոզա, ֆրուկտոզա, բջջանյութով, օրգանական թթուներով, ասկորբինաթթվով (տերևներում), պեկտինային նյութերով, միկրոէլեմենտներով, ֆերմենտներով, ներառում է C, A, K, B-խմբի վիտամիններ, ցինկ, կալիում, կալցիում, պղինձ , երկաթ (հիմնականում չամիչի մեջ) և այլն:
Օգտակար հատկություններ
Խաղողը ունի օրգանիզմը մաքրող հատկություն:
Այս մրգում կա կալիումի մեծ քանակություն: Նրանում առկա ռեսվերատրոլը, որոնք շատ ուժեղ հակաօքսիդանտ պոլիֆենոլային ֆիտոքիմիական միացություններ են, նույնպես բարերար ազդեցություն ունի սրտի աշխատանքի վրա և նվազեցնում է կաթվածի վտանգի հավանականությունը, բարձրացնում է արյան մակարդելիությունը, լայնացնում արյունատար անոթները, արագացնում սրտամկանի աշխատանքը և օրգանիզմի նյութափոխանակությունը:
Խողողի օգտագործումը նվազեցնում է այնպիսի հիվանդությունների վտանգը, ինչպիսիք են հաստաղիքի և շագանակագեղձի քաղցկեղը, սնկային հիվանդությունները:
Խաղողի բոլոր տեսակներն էլ հարուստ են տարբեր հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ալերգիաների, մանրէների, բորբոքումների, նույնիսկ քաղցկեղի դեմ:
Վնասակար հատկություններ
Խաղողը վատ ազդեցություն ունի ատամի էմալի վրա: Ինչպես նուռը, այնպես էլ խաղողը, խորհուրդ չի տրվում ստամոքսի խոց ունեցող հիվանդներին' կեղևը և կորիզները վնասի հիմնական պատճառն են. կարելի է ուտելիս դրանցից ազատվել և նվազեցնել վնասը:
Խաղողի գազերը անբարենպաստ են ստամոքսի, մարսողական խնդիրներ, աղիքային բորբոքումներ ունեցող մարդկանց համար:
Ի տարբերություն նռան' խաղողը, գլյուկոզայի հարուստ պաշարի պատճառով, պետք է սահմանափակվի շաքարային դիաբետի և ճարպակալման դեպքում:
Խաղող պետք չէ օգտագործել ոգելից խմիչքների հետ, նաև պետք չէ խառնել ուտելիքի հետ, քանի որ որոշ սննդամթերքների հետ մտնում է ռեակցիայի մեջ: