Life.panorama.am-ը գրում է.
Էստոնացի հոգեբանները բացահայտել են, որ այն կանայք, ովքեր անձնական կյանքում խնդիրներ չունեն, չեն անհանգստանում իրենց քաշի վերաբերյալ, եթե անգամ ավելորդ քաշ ունեն:
Նրանք իրենց բացահայտումն իրականացրել են 250 կանանց շրջանում հարցումներ իրականացնելուց հետո: Կանայք ովքեր գոհ են իրենց ընկերոջ հետ հարաբերություններից, չեն նկատում իրենց ֆիզիկական կազմվածքում առկա թերությունները և այն համարում են իդեալական:
Նրանք չեն ձգտում նիհարել կամ փոխել ինչ-որ բան իրենց արտաքին տեսքում: