Հնարավոր է՝ դրսում սարսափելի ցուրտ է այս պահին: Իսկ Cosmo-ի աշխարհում սա ջերմություն ապահովելու ևս մեկ լուրջ պատճառ է:
Մերկանալու հետևյալ տարբերակները գոլործիով կպատեն պատուհաններդ, իսկ դու քեզ կզգաս առավել սեքսուալ, քան երբևէ:
1. Նախ մի լավ տաքացրու բնակարանդ նախքան նրա գալը: Ապա բացիր նրա առջև դուռը՝ կրելով միայն արևային ակնոց: Հարցրու նրան՝ կցանկանար, արդյոք, սեքսով զբաղվել լողափին (կարող ես նաև հյուրասենյակի հատակը ծածկել բեժ սավաններով:
2. Մտերիմ ընկերներիցդ մեկի հետ մերկ յոգայի դասերի գնա (այնպիսի մարդու հետ, ում առջև հանգիստ կարող ես մերկանալ:
3. Տաք լոգանք ընդունիր, ապա սրբիչով փաթաթված՝ վազիր լոգարանից դուրս: Նետիր սրբիչը մի կողմ և սողոսկիր անկողին: Այնպիսի տպավորություն կլինի, կարծես մարմինդ հալչում է:
4. Քեզ ծանոթ հնդկական առաքման կետից պատվիրիր ամենակծու կարին: Ազատվիր տաք հագուստից ու մերկ վայելիր այն:
Քրտինքը կհոսի վրայիցդ, նույնիսկ եթե ջերմաստիճանը -10 է:
5. Պատիր ողջ մարմինդ խիտ յուղայնությամբ լոսյոնով: Եվ քանի որ ձմռանը մաշկը չորանում է, քսուքի ներծծվելու համար ավելի երկար ժամանակ կպահանջվի: Հետևաբար՝ հանգիստ պառկիր, թուլացիր և թող՝ գործի «խոնավացման» կախարդանքը:
6. Սանտայի գլխարկ դիր և փոխանցիր նրան քո կամակոր ցանկություններիդ ցանկը: Իսկ հետո միասին սկսեք իրականացնել:
Շարունակությունը` այստեղ: