Երբ աշխատանքիդ մեջ ներգրավված է ընտանիքդ, պտուղներն առավել հասանելի և քաղցր են լինում: Ամեն մարդ կարող է դավաճանել, բայց ոչ նրանք: Այս դեպքում է, որ անընդհատ չես մտածում անհաջողության ու սխալ խորհուրդների մասին: Ամեն ինչ լինում է ի նպաստ գործունեության, քեզ ու քո ընտանիքի…Երևի, այստեղ են ասում՝ երեքը մեկում… Life.panorama.am-ի այսօրվա հյուրը երգչուհի Սիլվա Հակոբյանն է, ով չխուսափեց մեզ հետ կիսվել գործնական և անձնական նորություններով ու հաջողություններով:
-Արդեն 20 օր է՝ 2014 թվականն իր իրավունքների մեջ է: Ինչո՞վ եք հիմա զբաղված:
-Այժմ ինձ մոտ մի փոքր հանգստի շրջան է: Սակայն առաջիկայում շատ-շատ անելիքներ ունեմ: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ունեմ շրջագայություններ… Փետրվար ամսին, հավանաբար, կներկայացնեմ նոր տեսահոլովակ, որի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: Համագործակցել եմ ֆրանսահայ դիջեյի հետ, երգն անգլերեն լեզվով է: Ի դեպ, աուդիոտարբերակն ինտերնետում արդեն իսկ կա…
-Երբեք «պարապ» չեք մնում… Չե՞ք հոգնում անդադար աշխատելուց:
-Չեմ բողոքում… Երևի շատերը կցանկանային իմ կյանքով ապրել՝ անընդհատ շրջագայել, ունենալ համերգներ, հրավերներ… Եթե հանգստանալու նույնիսկ հինգ օր եմ ունենում, փորձում եմ գոնե այդ օրերը հանգստանալ այնպես, ինչպես ես եմ ցանկանում… Ներկա պահին չգիտեմ, դեռ քանի օր ունեմ հանգիստս ավարտելու համար, բայց այս մի քանի օրը ագահորեն հանգստանում եմ…
-Հաճախ եք շրջագայում: Ի՞նչ եք կարծում, մեր շոու-բիզնեսն ինչո՞վ է զիջում դրսի շոու-բիզնեսին, թերացումն ինչո՞ւմ է:
-Հիմնականում ֆինանսական խնդիրներ են, ընդհանուր առմամբ իրենց ոչնչով չենք զիջում… Պարզապես իրենց երկիրը, հնարավորություններն ավելի մեծ են: Եթե մենք այդ ամենը ունենայինք, ոչնչով չէինք զիջում… Ձայնային տվյալներով հաստատ իրենցից վատը չենք: Կարող եմ ասել, որ արտասահմանյան շատ երգիչ-երգչուհիներ իրենց մենահամերգները, որոնք տեսնում, զարմանում ու հիանում ենք՝ զարգացած տեխնիկայի միջոցով են կարողանում ստանալ… Մեր երկիրն ու մեր հնարավորությունները շատ փոքր են, այլապես մենք էլ կհասնեինք այն հաջողություններին, որն իրենք ունեն…
Շարունակությունը` այստեղ: