Այսօր' հունվարի 16-ին, Աննա Հարությունյանի ծննդյան օրն է: Նախորդ տարի 24-ամյակն ընկերուհիների հետ տոնելուց հետո հոբելյարը ցանկություն ուներ այս անգամ մեծ խնջույք կազմակերպել, սակայն BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր վարպետի' Արմեն Մազմանյանի' օրեր առաջ կյանքից հեռանալու պատճառով չի նշում տարեդարձը եւ լռությամբ ցանկանում է հարգել նրա հիշատակը:
Դերասանուհին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ուսանել է Արմեն Մազմանյանի կուրսում եւ առ այսօր աշխատում է նրա հիմնադրած “Գոյ” թատրոնում.“Անկախ մեր կամքից այսպես ստացվեց, Մազմանյանին անպայման պետք է հրավիրեի... Առանձնապես ծնունդը մեծ շուքով նշողներից չեմ, բայց 25-ամյակն ինձ համար կարեւոր էր, քանի որ ենթագիտակցորեն կյանքի նոր փուլ եմ մտնում: Կարծում էի' նա էլ ներկա կլինի… Հասկացա, որ նախապես պետք չէ պլանավորել, այլապես հակառակն է ստացվում”:
Շարունակությունը` այստեղ: