Life.panorama.am-ը գրում է.

 

Նույնիսկ ոչ շատ բարձր ձայնով զրույցը կարող է անտանելի լինել կնոջ համար, եթե նա սթրեսային վիճակում է: Այս մասին են փաստում Շվեցիայի Կարոլինգսոնի հիվանդանոցի հետազոտողները:

Հետազոտությանը մասնակցել է 348 տղամարդ և կին' 23-ից 71 տարիքային խմբում: Մասնակիցները ձեռքերը ցրտահարում էին սառցեպատ ջրում, ելույթ էին ունենում հանրության առաջ, հոգնեցուցիչ աշխատանք էին կատարում և այլ գործողություններ, որոնք սթրեսային վիճակ են առաջացնում: Արդյունքում' պարզվեց, որ սթրեսային վիճակում կանայք շատ ավելի զգայուն են դառնում աղմուկի նկատմամբ, անգամ եթե այն չի գերազանցում 60 դեցիբելը: Հուզական հանգիստ վիճակում գտնվող կանայք այդքան զգայուն չեն ձայնի բարձրության նկատմամբ:

Հնարավոր է, դա է պատճառը, որ հուզված կանանց միշտ թվում է, թե տղամարդը բարձրացրել է իր ձայնը' անգամ եթե դա այդպես չէ: