Life.panorama.am-ը գրում է.
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ցանկանում են յոթերերոդ երեխային որդեգրել: Ձմեռային տոների ընթացքում զույգն այս հարցը քննարկել է իրենց վեց երեխաների հետ, որոնցից երեքը նույնպես որդեգրված են:
Սկզբում աստղային զույգը ցանկանում էր երեխա որդեգրել Հորդանանից, սակայն գործընթացը շատ բարդ է եղել, այդ պատճառով նրանք այժմ բանակցում են Եթովպիայի մանկատների ղեկավարների հետ:
Ի դեպ, Անջելիան և Բրեդը Եթովպիայում կառուցում են ՁԻԱՀ-ի բուժման կլինիկա: Նախատեսվում է, որ նրանք Եթովպիա կմեկնեն ապրիլին և այդ ժամանակ էլ կհանդիպեն մանկատների տնօրենների հետ:
Նշենք, որ զույգը 9-ամյա դուստրը' Զահարան, նույնպես Եթովպիայից է: