Life.panorama.am-ի զրուցակիցը դերասան Արսեն Լևոնյանը, ով այսօր հանդես է գալիս Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում 'Տանոյի կերպարում.

 

-Նախ խոսենք Ձեր նոր կերպարի մասին: Սերիալում դերասանին փոխարինելու առաջարկն ինչպե՞ս եղավ:

-Շատ պատահական… Այնպես էր, որ ես որոշ ժամանակ առաջ թատրոնից դուրս էի եկել և այդ մի քանի ամսվա ընթացքում գործունեությամբ զբաղված չէի… Զանգահարեցին «Արմենիա» հեռուստաընկերությունից, գնացի հանդիպման ու առաջարկ ստացա… Համաձայնեցի միայն մի պայմանով՝ կերպարը կկերտեմ ինչպես ինքս եմ պատկերացնում…

 

-Սերիալին հետևո՞ւմ էիք, ծանո՞թ էիք կերպարին:

-Մինչ այդ չեմ հետևել, բայց երբ պետք է նկարահանվեի՝ ամբողջ օրը նստել եմ տանը ու նայել՝ մոտավոր հասկանալու համար… Նաև իմ մտերիմ ընկերները, ովքեր վաղուց են այդ սերիալում հանդես գալիս, բավական պատմել էին…

 

-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ որոշեցիք կերպարի տեսակն ամբողջովին փոխել:

-Անիմաստ կլիներ ժողովրդին «խաբել», որ ես նույնն եմ, ու խաղալ այնպես, ինչպես նախորդ դերակատարը… Նամանավանդ, որ կերպարը՝ Տանոն, վիրահատության չի ենթարկվել… Խելքին մոտիկ չէր լինի…

 

-Կարելի՞ է ասել, որ դուք նման եք Ձեր կերտած Տանոյին:

-Քիչ թե շատ՝ այո… Ես էլ քայլերիս մեջ հանգիստ եմ, չշտապող… Չպետք է մարդուն միանգամից «վրա տաս», կամ էլ, եթե պետք է՝ ժամանակին…

 

-Մինչ նկարահանման սկսելը՝ նախկին դերակատարի՝ Նարեկ Ներսիսյանի հետ հանդիպում, զրույց, կարծիքների փոխանակում եղե՞լ է:

-Ասեմ, որ Նարեկը շատ շնորհքով, տաղանդավոր տղա է, դեռ ուսանող տարիներից միմյանց հետ շփվել, ընկերություն ենք արել… Այո, հանդիպել ու բավական զրուցել ենք…

 

Շարունակությունը՝ այստեղ: