Պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-ում տեղադրված լուսանկարում Սիրունը պատկերված է ամուսնու եւ որդու հետ։ Կադրն արվել է ընտանեկան հանգստի ժամանակ։ Սիրունը կրում է ամառային հագուստ․ տաբատ, բլուզ։ Կերպարն ամբողջացնում է արեւապաշտպան ակնոցը։ Հրապարակմանը կից Սիրունը գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Գեղեցիկ ընտանիք», «Ամենաբարի ընտանիք», «Բալիկը հրաշք է»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Սիրունն ամառային հագուստ էր կրում եւ հավաքել էր մազերը։ Նա շպարված չէր։ «բԱրեւ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։