Երգչուհի Մարտան իր ինստագրամյան էջում կիսվել է ընտանեկան լուսանկարով։
Հրապարակված լուսանկարում երգչուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, կերպարանք է ընդունել որդու հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ ԱՄՆ-ում բնակվող Մարտան կրում է սպորտային կոստյում, մուգ գույնի վերնազգեստ, կիսաերկարաճիտներ։ Նրա մազերն արձակված են, նախընտրել է նվազագույն շպար։