Tert.am-ը գրում է.
Աշխարհի ամենահայտնի զույգերից մեկը՝ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները, իրենց 2-ամյա դստերը 986.000 դոլար արժողությամբ հսկայական սիրտ են նվիրել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, 2.1 մ բարձրությամբ աշխատանքը մեր ժամանակների ամենահայտնի արվեստագետներից մեկի՝ Դեմիան Հըրսթի գործերից է։
Վարդագույն սիրտը կոչվում է «Հայրիկի դստրիկը» և զարդարված է փոքր թիթեռներով։ Այն արդեն տեղափոխվել է զույգի լոնդոնյան նոր առանձնատուն և կզարդարի փոքրիկ Հարփերի սենյակը։