Ռուս հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան այսօր իր Ինստագրամի էջում հրապարակել է լուսանկար մոսկովյան սրճարաններից մեկից և մակագրության մեջ իր զարմանքը հայտնել հնդկաձավարի արժողության մասին. «Հավանաբար ես ինչ-որ բան չեմ հասկանում, բայց կարծես սրճարանի սեփականատերը կորցրել է իրականության զգացումը: Ինչպես կարող է ինքնասպասարկմամբ մի ափսե հնդկաձավարը արժենալ 500 ռուբլի: Թեև գուցե այդ հնդկաձավարը սրտից են քաղել, կամ այն չափազանց հազվագյուտ բուսատեսակ է: Գլուխ չեմ հանում...»:
Անֆիսայի երկրպագուները ակտիվորեն արձագանքել են նրա մեկնաբանությանը' պաշտպանելով սիրելի արտիստուհու տեսակետը: