Apple ընկերության տեխնիկայի բոլոր սիրահարների համար այսօր նշանակալի օր է։ Ուղիղ 7 տարի առաջ Սթիվ Ջոբսը ներկայացրեց մի սարք, որն ավելին էր, քան նվագարկիչը, հեռախոսը և համացանցային սարքավորումը։ Նա ներկայացրեց iPhone-ը, գրում է Tert.am-ը, հղում տալով iphones.ru-ին։

Այս տարիների ընթացքում առաջին iPhone-ը վերածվել է երբեմնի նորաձև սարքի վինտաժային տարբերակի, հայտնվել է App Store, «ծնվել» են iPad-ը և iPad mini-ին։ Սակայն, ինչպես և նախկինում, iPhone-ը ներկայացնում է բոլոր առումներով իդեալական սարք, իսկ Apple-ի շնորհանդեսներին սպասում են անհամբերությամբ։

Այժմ, այսքան տարիներ անց, կարելի է վերանայել շատ բան և սեփական գնահատականները տալ Սթիվ Ջոբսի այս կամ այն արտադրանքին, սակայն այն, որ iPhone-ը փոխել է բջջային սարքերի աշխարհը, փաստ է, գրում է աղբյուրը։